-
23.11.2015|
11:20
Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը ուղևորվել է Սիրիա, որտեղ կմասնակցի ԻՊ-ի դեմ պայքարին:
-
23.11.2015|
11:19
Ռուսաստանը ուժգին հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին. հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
-
23.11.2015|
11:18
Թուրքիան դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով ԱԽ-ում քննել Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքմենների շրջանները ռմբակոծելու հարցը:
-
23.11.2015|
11:18
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկում է ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ առևտրային կապերը:
-
22.11.2015|
14:36
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 30-ին մեկնելու է Փարիզ, որտեղ կայանալու է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ՄԱԿ համաժողովը:
-
22.11.2015|
14:35
ՌԴ հատուկ ծառայությունները ԻՊ-ի աջակցությանն ուղղված 300 մլն ռուբլու ֆինանսավորական գործողություն են ֆիքսել՝ այդ թվում քրաուդֆանդինգի հաշվին:
-
22.11.2015|
14:35
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 22-24-ին կայցելի ԱՄԷ, Իսրայել և Պաղեստին: Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման և իսրայելցիների ու պաղեստինցիների միջև բռնության դադարեցումը՝ հայտնել են պետդեպարտամենտից:
-
22.11.2015|
14:34
Այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 4,4 տոկոսով՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով:
-
22.11.2015|
14:32
Ռուսաստանը կվերադառնա Մեծ ությակ, եթե շարունակի Սիրիայի հարցով Արևմուտքի հետ համագործակցությունը և եթե կարգավորվի ուկրաինական հակամարտությունը՝ Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
-
22.11.2015|
14:30
fishki.net կայքը գրում է, որ ընդամենը 43 ժամում Պեկինում ապամոնտաժվել և կառուցվել է 12 շարքանի նոր կամուրջ, օգտագործվել է 1300 տոննա շինանյութ: